Թուրքիան իր ռազմական ինքնաթիռների կործանման մեջ Իսրայելին է մեղադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան Իսրայելին կասկածում է իր ռազմաօդային ուժերին պատկանող երկու F-4 կործանիչների ոչնչացման մեջ:

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, նախօրեին Կոնիա նահանգում կործանված ինքնաթիռների համար 2002թ. Իսրայելին վճարվել էր 632 միլիոն դոլար:

2002-ին Թուրքիայում անհայտ պատճառներով կործանվել է ընդհանուր առմամբ 12 F-4 կործանիչ:

Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմետ Յըլմազը հայտարարել է, որ չի բացառվում, որ հետագայում երկիրը կհրաժարվի F-4 կործանիչների շահագործումից:




Լրահոս