Գյումրիի մանկավարժականի ռեկտորը ևս դուրս եկավ ԲՀԿ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վարդևան Գրիգորյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում:

«Բարգավաճ  Հայաստան» կուսակցության ծրագրի հետ կապված հազարավոր ընտրողների սպասելիքների եւ հույսերի չիրականացման եւ գիտամանկավարժական ոլորտում խիստ ծանրաբեռնված լինելու պատճառով՝ որոշել եմ դադարեցնել իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությանը եւ հրաժարվել թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ խորհրդի նախագահի պաշտոնից»,-նշվում է դիմումում:

Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աննա Մարտիկյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի շարքերը լքել է նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Կուսակցությունից հեռանալու դիմում են ներկայացրել Նոր Հաճնի և Բյուրեղավանի քաղաքապետերը: Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություներով, Սիսիանի քաղաքապետը ևս կլքի ԲՀԿ-ն:




Լրահոս