ԱՄՈԹ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես ՀՀԿ-ականները եթե ԱԺ ընտրությունների ժամանակ մարզերից, ընդհուպ՝ Ջավախքից, մարդ էին բերում մայրաքաղաք՝ իրենց համար ձայն ապահովելու նպատակով, ապա ՏԻՄ ընտրություններում հակառակ պատկերն է: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի համայնքապետ Հակոբ Սահակյանն այս օրերին փնտրում է Երեւանում բնակվող իր բոլոր հարազատ, ծանոթ, բարեկամ համագյուղացիներին՝ խնդրելով նրանց սեպտեմբերի 23-ին մեկ ժամով վերադառնալ գյուղ՝ ընտրություններին մասնակցելու, իրեն ձայն տալու համար: Ընդ որում, բացի նրանից, այդպես են վարվում այդ մարզի այլ համայնքների գյուղապետեր: «Ես պատրաստ եմ ամեն կերպ ձեզ փոխհատուցել, եկե՛ք, ձեր բենզինի փողն էլ կտամ, մենակ թե եկե՛ք ու քվեարկե՛ք»,-մոտավորապես նման խոսքերով փորձում են համոզել գյուղապետերը: Մեզ հետ զրույցում, սակայն, Հակոբ Սահակյանը հերքեց այդ տեղեկությունը. «Ամոթ չէ՞, որ ես նման բան ասեմ, գյուղապետ մարդս տենց բան անեմ, իմ ինչի՞ն է պետք»:




Լրահոս