«Գյուղացին գալիս է քաղաք, միրգը վաճառում է, ռեցեպտն էլ հետն է ասում քաղաքացուն: Լավ խոսակցության մեջ է մտնում: Այդ կապն ուզում ենք վերականգնել»:
Բանջարեղեն աճեցնելու «ռեցեպտը» եթե բիզնես-գաղտնիք համարվեր, ապա Ս. Կարապետյանը կարող է վստահ լինել, որ գյուղացին այդ մասին քաղաքացուն երբեք չէր ասի: Բացի այդ, որքան էլ քաղաքաբնակը տիրապետի լոլիկ ու վարունգ աճեցնելու հմտություններին, միեւնույն է, դրանք կիրառելու հնարավորություն չունի: Այլ հարց է, որ գնի շուրջ խոսակցությունները գյուղնախարարին դուր են գալիս, իսկ դրանց վերականգնումը հաճելի կարելի է համարել, եթե գյուղացու հնարավորությունները ներեն խելամիտ գին առաջարկել, իսկ քաղաքացու գրպանի պարունակությունը հերիքի առաջարկված ապրանքատեսականին գնել: