ԱԱԾ-ն անուղղակի հաստատում է՝ Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով ձերբակալվածներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն պահից, երբ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության գործի քննությունը հանձնվեց ԱԱԾ-ին, պաշտոնական որևէ տեղեկություն հանրությանը քննության ընթացքի մասին չի մատուցվում: Անգամ Armlur.am-ի հարցին՝ ճի՞շտ են տարածված լուրերը, թե երեք հոգու սպանության գործով կան ձերբակալվածներ, ԱԱԾ-ն կտրականապես հրաժարվում է պատասխանել: «Ելնելով նախաքննության գաղտնիությունից՝ որևէ բան ասել այս պահին ասել չենք կարող»,- արդեն քանի օր է՝ նման պատասխան ենք ստանում մեր հնչեցրած հարցերին: Հարցին էլ՝ ե՞րբ հնարավոր կլինի տեղեկություն ստանալ այս գործով, ԱԱԾ-ի լրատվության բաժնից դժվարացան պատասխանել:

Ստացվում է, որ այս կառույցը պաշտոնապես ո´չ հերքում, ո´չ էլ հաստատում է մեր ունեցած տեղեկությունները:

Հիշեցնենք՝ մարտի 4-ին «Երրորդմասցի» Լյովիկ մականունով հայտնի Լևոն Ղազարյանի և նրա 2 մտերիմների՝ «Դերո» մականունով հայտնի Դրաստամատ Թադևոսյանի ու «Մոսո» մականունով հայտնի Մեսրոպ Նազարյանցի սպանության գործի նախաքննությունը մարտի 5-ին փոխանցվեց ԱԱԾ քննչական վարչության վարույթ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նուբարաշենում տեղի ունեցած սպանությունների փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության և ապօրինի զենք- զինամթերք պահելու հատկանիշներով):




Լրահոս