Հայկական ժամանակ. Հոկտեմբերի 1-ից մինչեվ 3 ամսական երեխաները կպատվաստվեն ռոտավիրուսի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 1-ից մեր երկրում ներդրվելու է եւս մեկ կանխարգելիչ պլանային պատվաստում: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Մինչեւ 3 ամսական երեխաները կպատվաստվեն ռոտավիրուսի դեմ, որը մինչեւ 5 տարեկանների փորլուծային հիվանդությունների հիմնական պատճառն է:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները վստահեցնում են, որ այդ պատվաստանյութը բացարձակ անվտանգ է: “Դրա անվտանգությունը ապացուցված է, ոչ մի կողմնակի ռեակցիա չի առաջացնում: Առավելագույն դեպքում` պատվաստման հաջորդ շաբաթվա ընթացքում երեխայի մոտ կարող է դիտվել թեթեւակի ջերմություն, մի քանի անգամ փսխում կամ թեթեւակի դիարեա` փորլուծ: Դա նորմալ, սպասելի ռեակցիա է, ինչը վկայում է պատվաստանյութի աշխատելու մասին”,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը եւ հավելել, որ պատվաստումից հետո հնարավոր այդ ռեակցիան ծնողներին չպետք է վախեցնի”,- գրում է “Հայկական ժամանակը”:




Լրահոս