“Հրապարակի” տեղեկություններով, կառավարությունում քննարկում են Պետեկամուտների կոմիտեում տեղակալների պաշտոնները կրճատելու հարցը: Սա այն գերատեսչությունն է, որի պետն ամենաշատ տեղակալներն ունի:
“Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատանքից ազատվել են ՊԵԿ նախագահի տեղակալներ Արտաշես Բեյբուրթյանը եւ Ռուբիկ Քոչարյանը, ընդ որում վերջինս տեղափոխվել է այլ՝ ոչ պակաս կարեւոր պաշտոնի: Նշենք, որ տեղակալներին, մասնավորապես Բեյբուրթյանին ազատելու խնդրանքով ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն էր անձամբ դիմել վարչապետին:
Մեր աղբյուրներն ասում են, որ պատճառը Խաչատրյանի եւ Բեյբուրթյանի հարաբերությունների վատացումն է եղել, ինչի հիմքում ներքին ինֆորմացիայի արտահոսքն է եղել: Ասում են՝ ՊԵԿ նախագահի տեղակալը սկսել է “սեպարատ” հարաբերվել վարչապետի հետ, ինչը դուր չի եկել Գագիկ Խաչատրյանին”: