Սեպտեմբերի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով, 8-9-ը կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Երևանում սեպտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների, արևային ու պարզ եղանակ, առանձին վայրերում օրվա 2-րդ կեսին հնարավոր է քամի 7-12մ/վ: Այս գիշեր սպասվում է +15+17, ցերեկը՝ +30+32, երեկոյան՝ +26+28 աստիճան: