ԵՊՀ-ն հրաժարվել է մասնակցել գիտաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի պետական համալսարանը հրաժարվել է մասնակցել “Հարավային Կովկասը եւ հարեւանները” ծրագրի շրջանակներում իրականացվող 2012 թ. սեպտեմբերի 7-10-ը կայանալիք գիտաժողովին: Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստի կապակցությամբ Երեւանի պետական համալսարանը Բուդապեշտում գտնվող Կենտրոնական եվրոպական համալսարանի Արեւելյան միջերկրական ուսումնասիրությունների կենտրոնի (CEU Center for Eastern Mediterranean Studies) եւ եվրոպական մի շարք այլ համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովին չի մասնակցելու, եւ այն տեղի չի ունենա Երեւանի պետական համալսարանում:




Լրահոս