ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Իտալիայի ազգային հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը տպավորել է գործակալին, ով հետևել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի և «Չելսի»-ի միջև դիմակայությանը:
Վերատիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: Նա Փարիզում տարեկան 3 միլիոն եվրո է վաստակում: