Ո՞ր կաթնամթերքներն են կեղծվում. Ուսումնասիրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով, հրապարակեց կաթնամթերք արտադրող ընկերություններում ստուգումների արդյունքները: Ա. Բախչագուլյանի տեղեկացմամբ՝ իրականացվել է հում կաթի եւ պաստերիզացված կաթի նմուշառում, որոնք փորձաքննվել են մրցույթում հաղթած լաբորատոր կազմակերպությունում: Ստուգվել են 3 չափանիշներ. սոդայով կեղծվածություն, բուսական յուղի անօրինական օգտագործում, կաթի փոշու օգտագործում: Սոդայով կեղծվածություն հայտնաբերվել է հետեւյալ ընկերություններում. “Անի-Թամարա”, “Բիոկաթ”, “Դուստր Մարիաննա”, “Աշտարակ կաթ”, “Մուլտի Ագրո”, “Արզնի կաթ”, “Թամարա”: Ընդ որում՝ սոդայով կեղծվածություն չի հայտնաբերվել հում կաթում, միայն պաստերիզացված կաթում: Սոդան իջեցնում է կաթի թթվայնությունը, ընկերություններն այն ամռան շոգերին օգտագործում են կաթը շուտ թթվելուց ապահովագրելու համար: Տեխնիկական կանոնակարգերն արգելում են կաթում սոդա խառնել: Թթվասերում կաթի փոշի հայտնաբերվել է 3 ընկերությունների արտադրանքում. “Անի-Թամարա”, “Դուստր Մարիաննա”, “Մուլտի Ագրո”: Սակայն եթե առաջին երկուսը պատշաճ մակնշել են այդ մասին, ապա “Մուլտի Ագրոն” մակնշում չի կատարել: Օրենքը չի արգելում կաթնամթերքում կաթի փոշի օգտագործել, սակայն պարտադրում է այդ մասին մակնշում իրականացնել: Վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե ինչն է ստիպում ընկերություններին օգտագործել կաթի փոշի, Ա. Բախչագուլյանն ասաց, որ մեր սպառողները կուլտուրա չունեն եւ բաղադրություն չեն նայում:
Բուսական յուղ հայտնաբերվել է “Արզնի կաթ” ընկերության թթվասերում: Կաթի եւ կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգերն արգելում են կենդանական ծագման արտադրանքում կիրառել թթվասերում, քանի որ այն կենդանական ծագման արտադրանք է:




Լրահոս