ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՉԻ ԽՈՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի՝ այսօր կայանալիք արտահերթ նիստում, համաձայն ԱԺ կանոնակարգի, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է հրապարակի ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը: Հիշեցնենք, որ վերջինս հուլիսի 3-ին հայտարարություն էր տարածել: «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց… Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում եւ վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը»,-մասնավորապես այսպիսի տեքստ էր հրապարակել պատգամավորը:
Ու քանի որ Հայրապետյանի հետ առնչվող բոլոր խոսնակները լիազորված չեն պատասխանելու նրա հետագա քայլերի մասին հարցերին, «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Ռուբեն Հայրապետյանից  ճշտել՝ արդյոք վերջինս ուղարկել է հրաժարականի դիմումը: «Սա իմ անձնական հեռախոսն ա, եւ Դուք իրավունք չունեք զանգելու իմ անձնական համարին: Ձեր հարցին էլ չեմ պատասխանի: Էլ չզանգեք ինձ»,-սպառիչ պատասխանեց դեռեւս ԱԺ պատգամավորը՝ անջատելով հեռախոսը:




Լրահոս