ՓՈԽԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրանեսթի՝ Բելառուսի վերաբերյալ աշխատանքային խմբում ուշագրավ փոփոխություն է տեղի ունեցել. այսուհետ այդ խմբում հայկական պատվիրակության անդամներից ներկայացված կլինի ոչ թե ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը, այլ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Եթե հաշվի առնենք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առավել քան մտերիմ հարաբերությունները, ապա կարելի է նկատել, որ այս փոփոխությունն ամենեւին էլ պատահական չէ: Ինչ վերաբերում է Վահան Հովհաննիսյանին, ապա նա ներկայացված է լինելու Կանոնադրական փոփոխությունների աշխատանքային խմբում:




Լրահոս