ՍԴՀԿ 3 անդամներ հանդես են եկել հայտարարությամբ` անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին:
«Արցախյան առաջնագծում կրկին լարված է: Պաշտոնական Բաքուն, չհարգելով իրենց իսկ կողմից խնդրած հրադադարի ռեժիմը, հերթական անգամ արկածախնդիր գործողություններ է կատարում սահմանին, որի հետևանքով, բնականաբար, դաժան պատիժ է ստանում, սակայն զոհվում են նաև մեր երիտասարդ նորակոչիկները:
Փաստ է, որ մենք գտնվում ենք չհայտարարված պատերազմում, որի վերջնակետը, համոզված ենք, լինելու է միայն այն ժամանակ, երբ Բաքուն ստիպված լինի կապիտուլիացիոն ակտ ստորագրել պաշտոնական Ստեփանակերտի հետ: Մենք՝ իբրև ողջ պատերազմն անցած ջոկատներ, երկրապահներ, կրկին հայտարարում ենք, որ պատրաստ ենք առաջին իսկ հրամանի դեպքում մեկնել առաջնագիծ և փոխարինել այնտեղ կանգնած ժամկետային զինծառայողներին: Պատերազմը սարերի հետևում չէ, թուրքը պետք է արժանի պատիժ ստանա:
Վազգեն Սիսլյան (ՍԴՀԿ ազատամարտիկների խորհրդի համակարգող,ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալ)
Ռազմիկ Մադարյան (Մեծն Մուրադ ջոկատի փոխհրամանատար, պահեստազորի մայոր)
Վոլոդյա Ազատյան (Փարամազ ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ),
ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամ»,-նշված է հայտարարությունում