Շվեյցարիայի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունները կարգավորելու հարցում: Հունգարիան ընդունել է այդ առաջարկը, իսկ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը շշպռել է Շվեյցարիային, թե նրանց միջնորդության կարիքը չունեն: Սա ուշագրավ է այն առումով, որ ժամանակին նաեւ Շվեյցարիայի միջնորդությամբ ՀՀ-ն ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները: Այնինչ այս դեպքում ՀՀ իշխանություններն ԱԳ նախարարության խոսնակի մակարդակով որոշել են գրողի ծոցն ուղարկել շվեյցարացիներին:
ԽԱՌՆԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ