ՆԱՏՕ-ն պատրաստ է ուսումնասիրել դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ն պատրաստ է ուսումնասիրել դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը, եթե Կիևը վճռի նման դիմում ներկայացնել: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած ֆորումի ժամանակ:

«Կլինի արդյոք Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ թե ոչ՝  հարց է, որը պետք է լուծի Ուկրաինան: Եթե հայցը ներկայացվի, մենք կուսումնասիրենք այդ երկրի հայցն այնպես, ինչպես մենք ուսումնասիրում ենք  ցանկացած այլ պետության հայցերը»,- մեջբերվում է նրա խոսքերը Telegraf-ում:

2015 թ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն ու առանձին զինծառայողները կմասնակցեն ՆԱՏՕ-ին անդամակցության անձնական ծրագրի միջոցառումներին, հիշեցնում է հրատարակչությունը:




Լրահոս