ՀՀ առողջապահության նախարարությունը ծառայողական քննություն է սկսել Հայաստանի հոգեբուժարաններում: Այդ նպատակով արդեն կազմավորվել է համապատասխան հանձնաժողով: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր հոդված, թե ինչպես են հոգեբուժարանի աշխատակիցները հոգեկան հիվանդի հարազատներից օրական 1000 դրամ գանձել, մինչդեռ բուժումն անվճար է: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Տեսնենք, թե ինչն է պատճառը, որ մարդիկ դժգոհում են այդ ծառայությունից: Դուք նաեւ գումարային հարցեր էիք բարձրացրել: Հաշվի առնելով դա՝ մեղավորները խստագույնս կպատժվեն»:
ԿՊԱՏԺՎԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ