ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հավանաբար լավ է յուրացրել Գեբելսի հայտնի խոսքը. «Որքան մեծ լինի սուտը, այնքան շատ կհավատան դրան»: Եւ ահա այդ տրամաբանության շրջանակներում էլ ԱԺ փոխխոսնակը հայտարարել է. «Տնտեսությունը լավն է, թե ոչ՝ դրա կարեւորագույն գնահատականը տվել է ՀՀ քաղաքացին մայիսի 6-ի ընտրություններին. այդ ընտրություններին ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը վստահել է ՀՀԿ քաղաքականությանը թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում»: Թե ինչքան գումարով ԱԺ ընտրություններին գնվեց ՀՀ քաղաքացին, բոլորիս է հայտնի: ՀՀ տնտեսության վիճակի գնահատականը տվել է նաեւ ԱՎԾ-ն՝ իր վիճակագրական տվյալներով: Ըստ այդմ՝ ՀՀ-ում 2007թ. աղքատությունը կազմել է 17 տոկոս, 2012թ. հասել է 36 տոկոսի: 2012թ. առաջին 6 ամսում երկրից արտագաղթել է 99 հազար 255 մարդ, ինչը 10 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից: ՀՀ-ում նվազել է ծնունդների թիվը. 2012թ. առաջին կիսամյակում ծնվել է 19 հազար 183, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 19 հազար 995 հոգի: 2011թ. բնական հավելաճը եղել է 5 հազար 319, իսկ այս տարի՝ 4 հազար 306: Նման ցուցանիշներ կարելի է երկար շարունակել: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք հրապարակված այս թվերը թերեւս լավագույնն են հակադարձում ՀՀԿ-ական Շարմազանովին:
ՍՈՒՏԸ ԿԵՆՍԱԿԵՐՊ Է ԴԱՐՁԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ