Մասաչուսեթսի համալսարաններից մեկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսություն է կարդացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասաչուսեթսի Technology Asst համալսարանի պատմության պրոֆեսոր Լերնա Եկմեկցիօղլուն ուսանողների ու համալսարանի անդամների համար Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ դասախոսությամբ է հանդես եկել. հայտնում է The Cavalier daily-ն:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից մեկ ամիս առաջ գրանցված դասախոսությանը ներկա են եղել իսնտիտուտի տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Դասախոսությունից հետո տարբեր համալսարանների պրոֆեսորների միջև Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումներ են գրանցվել:

Եկմեկցիօղլուն հայտարարել է, որ այս միջոցառումը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում «ողբերգությանը»:

«Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ քննարկումների համար հիմք կծառայի»,- ասել է Էկմեկցիօղլուն:




Լրահոս