Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Եվրո-2016-ի ավարտից հետո կարող է գլխավորել Ռումինիայի հավաքականը. հայտնում է Gazeta Sporturilor-ը:
Լուչեսկուն արդեն գլխավորել էր Ռումինիայի հավաքականը 1981-1986թթ.: Ներկա դրությամբ հավաքականը գլխավորում է Անգել Յորդենեսկուն: Լրատվամիջոցի տեղեկություններով` Լուչեսկուն և Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հասել են նախնական համաձայնության: Լուչեսկուն արդեն ճանաչվել է Ռումինիայի լավագույն մարզիչ: