Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը մտադիր է մեծ գումար վաստակել թիմի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերի վաճառքից:
Ակումբի ղեկավարները մտադիր են վաճառքի հանել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի իրավունքներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նշվում է, որ կատալոնացիները 14 մլն ֆունտ են գնահատել ֆուտբոլիստի տրանսֆերը, ում ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլ»-ը, «Յուվենտուս»-ը, ՊՍԺ-ն և «Արսենալ»-ը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն 26 հանդիպում է անցկացրել, 5 գոլ խփել և գոլային 4 փոխանցում կատարել: