Բրիտանիայի թագուհուն պալատական հեղաշրջում է սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ոչ մեծ պալատական հեղաշրջում է սպառնում. նրա խորհրդավոր նստավայրի՝ Վինձորի ամրոցի ծառայողները մտադիր են գործադուլ հայտարարել՝ պահանջելով մեծացնել իրենց աշխատանքները:

Թագավորական նստավայրի աշխատակիցները մտադիր են քվեարկել գործադուլ անցկացնելու օգտին, քանի որ նրանց չեն վճարում «հավելյալ ծառայությունների» համար, ինչպես օրինակ, էքսկուրիսաների ու օտարերկրյա զբոսաշրջիկների համար թարգմանություններ կատարելը:

Ներկայում, ինչպես պարզաբանել են հասարակական ու կոմերցիոն աշխատակիցների արհմիությունում, ամրոցի ծառայողներից այս բոլոր հավելյալ պարտավորությունների ի կատար ածումն ակնկալվում է «բարի կամքի» դրսևորմամբ:

Ընդ որում, արհմիությունում պնդում են, որ զբոսաշրջիկներից այդ բոլոր ծառայությունների համար հավելյալ գումար են վերցնում:




Լրահոս