:-). սմայլիկը նշում է իր 30-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր “սմայլիկը” դառնում է 30 տարեկան: 1982 -ի այս օրը Փենսիլվանիայի Կարնեգի-Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը առաջինն ուղարկեց հույզ խորհրդանշող էլեկտրոնային հաղորդագրություն` պիկտոգրամա: Այն բաղկացած էր վերջակետից, միացման գծիկից և փակագծից` :-): Համալսարանական ցանցով ուղարկված նամակը նախատեսված էր նրա գործընկեր-ուսուցիչների համար: Այսպիսով` առաջին անգամ համակարգչային բառապաշարում հայտնվեց “ժպտացող դեմքը”:
Պրոֆեսորն առաջարկել է նաև պիկտոգրամա` կազմված 🙁 սիմվոլներից, որն օգտագործվում էր` խորհրդանշելով վատ տրամադրություն:
90-ականների կեսերին ուրախ և տխուր սմայլիկների դուետը սկսեց չբավարարել մարդկանց պահանջները, որոնք արդեն ակտիվորեն օգտագործում էին ինտերնետն ու բջջային հեռախոսները: Համացանցում հայտնվեցին տարբեր հույզեր արտահայտող սմայլիկներ, որոնք հասկանալի են տարբեր լեզուներում: Փորձագետները կարծում են, որ 30 տարին դեռ վաղ տարիք է սմայլիկների համար, որոնք կշարունակեն կատարելագործվել համակարգչային տեխնիկայի զարգացմանը զուգընթաց:




Լրահոս