Գերմանիայում հզոր փոթորկի արդյունքում զոհվել է 9 մարդ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նվազագույնը 9 մարդ զոհվել է «Նիկլաս» հզոր փոթորկի արդյունքում, որը հարվածել է Գերմանիայի, Ավստրիայի ու Շվեյցարիայի որոշ շրջաններին:

Քամու ուժեղ պոռթկումներն արմատախիլ են արել ծառեր, մեքենաներ են շուռ տվել ու պոկել են էլեկտրահաղորդալարեր: Քամու պոռթկումները հասել է մինչև 190 կմ/ժ-ի:

Նախօրեին տարերքը կաթվածահար է արել Գերմանիայի տրանսպորտային համակարգը, մասնավորապես խափանվել է Դյուսելդորֆի ու Քյոլնի միջև երկաթգծային հաղորդակցությունը:

Շուրջ 150 չվերթ է չեղյալ հայտարարվել Ֆրանկֆուրտում:

Այս պահի դրությամբ քամու պոռթկումները նվազել են, սակայն տրանսպորտը շարունակում է որոշ շրջաններում աշխատել խափանումներով:

620_400_1427870703-7397 620_400_1427870703-9777 620_400_1427870704-2357 620_400_1427870704-3399 620_400_1427870704-9862

620_400_1427870705-3450

1427870703-2179




Լրահոս