ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ սահմանադրական հայեցակարգին պետք է ծանոթանան ոչ միայն քաղաքական գործիչները, այլև` հասարակությունը, մարդիկ: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ մեր իրականությունում տեղի ունեցող բացասական երևույթները քիչ են կապված կառավարման համակարգի հետ: «Ուզում է` նախագահական լինի, ուզում է` պառլամենտական: Սահմանադրությունը լոկ կառավարման մոդելը չէ»,- գտնում է ՀՀԿ-ական պատգամավորը:
Ալեքսանյանը խորությամբ ուսումնասիրել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որում մանրամասն ներկայացված է, թե կառավարման որ մոդելն է ավելի ժողովրդավարական: Նա համոզմունք հայտնեց, որ պառլամենտական կառավարման ձևեր կան, որոնք կարող են «կոռուպցիայի տեսանկյունից ճանապարհներ բացել»: «Կառավարման մոդելները շատ են, պետք է ընտրենք մեզ հարմար տարբերակը»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում