Ձերբակալվել է Թալիբան շարժման առաջնորդներից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՏՕ-ի զինծառայողներին հաջողվել է ձերբակալել “Թալիբան” շարժման առաջնորդներից մեկին, ով ենթադրվում է, որ մասնակցել է հարձակման ՆԱՏՕ-ի ռազմաբազայի՝ “Քեմպ Բաստիոնի” վրա, որի ժամանակ սպանվել էր երկու ամերիկացի զինվոր։ Հենց այստեղ է իր ծառայությունն անցնում Բրիտանիայի արքայազն Հարրին։ “Անվտանգության աշխատակիցներին հաջողվեց ձերբակալել “Թալիբան” առաջնորդներից մեկին, ով պատասխանատվություն կկրի ռազմաբազայի վրա հարձակվելու համար”,- ասվել է հայտարարության մեջ, որը տեղադրրված է “Անվտանգության Միջազգային աջակցություն Աֆղանստանին” պաշտոնական կայքում։




Լրահոս