Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման դրվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:
«Մինչև հիմա մենք խոսում էինք, որ Ազգային ժողովն է օրենսդրական բուն գործունեությունից կտրված: Մենք մեր օրենսգրքերի մշակմանը չենք մասնակցում, որևէ սկզբունքային քաղաքականություն չենք իրականացնում, ավելին` Ազգային ժողովում ընդունված օրենքներ բերողը կառավարությունն է, որոնք մենք դակում ենք, երբեմն էլ որոշ կոսմետիկ փոփոխություններ ենք անում»,- նշեց Ջհանգիրյանը:
Նա հավելեց, որ կառավարությունը բերում և պարտադրում է միջազգային կազմակերպությունների կողմից մշակված օրենսդրական նախաձեռնությունները:
«ՀՀ օրենսդրական ինքնիշխանությունը վտանգված է, պետք է համարձակություն ունենալ, և պարտադրանքով ներմուծվող իրավական ակտերը չընդունենք»,- եզրափակեց Ջհանգիրյանը:
Նշենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը մտավ գալիք շաբաթվա նիստերի օրակարգ: