Մոսկովյան դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել Արթուր Միրզոյանին, որը կրակել էր Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ, գրում է «Մոսկվա» գործակալությունը:
«Դատարանն իմ պաշտպանյալին երկու տարվա ազատազրկման է դատապարտել : Մենք դատավճիռը կբողոքարկենք»,- հայտարարել է մեղադրյալի փաստաբան Գեորգի Շատվորյանը:
Հիշեցնենք, որ 2014 թ օգոստոսի 18-ին Միրզոյանը կրակել էր Թուրքիայի գերբով ցուցանակի վրա, որը կախված է եղել Մոսկվայում այդ երկրի դեսպանատան պատին:
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով: Միրզոյանը խոստովանել էր իր մեղքը: Սակայն այնուհետև հետաքննությունը վերաորակավորել է հանցագործության դրդապատճառներն ազգային հողի վրա կատարվածից քաղաքական դրդապատճառներով արված հանցագործության: