Նեմցովի սպանության գործով նահանգապետ է հարցաքննվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր Իլյա Յաշինը հայտնել է, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով հետաքննիչները հարցաքննել են Յարոսլավի մարզի նահանգապետ Սերգեյ Յաստրեբովին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Յաշինը պարզաբանել է, որ քննիչների հարցերը վերաբերվել են քաղաքական գործչի գործունեությանն ու նրա քննադատություններին` ուղղված նահանգապետի հասցեին:

«Մասնավորապես, Նեմցովը Յաստրեբովի համեստ մենենջեր աշխատող դստեր մոտ հայտնաբերել է էլիտար բնակարան Մոսկվայում ու արտասահմանյան մեքենաների մի ամբողջ ավտոպարկ, որոնց արժեքը գերազանցում է նահանգապետերի տարեկան եկամուտը»,- գրել է Յաշինը:




Լրահոս