Մեկ ընտանիքի 7 անդամները խեղդվել են Գուանդուն հարավչինական նահանգի Շանտոյ քաղաքում այն բանից հետո, երբ 17-ամյա աղջիկը ձեռքերը լվանալու ժամանակ ընկել է ջրամբարը:
«Սինհուա» լրատվական գործակալության տվյալներով՝ նրա 6 հարազատները, այդ թվում` ծնողները, նետվել են ջուրը՝ հուսալով օգնել խեղդվողին, սակայն նրանք նույնպես խեղդվել ու մահացել են:
Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ընտանիքը վերադարձել է գերեզմանատնից:
Ինչպես նշում են տեղի իշխանությունները, զոհվածների թվում եղել է 2 անչափահաս՝ 13 ու 15-ամյա երեխաներ: