Վարկերի և ավանդների տոկոսադրույքները բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան բանկերում վարկերի տոկոսադրույքները փետրվարին բարձրացել են շուրջ 2 տոկոսով և կազմել միջինում 18.71 տոկոս` հունվարի 16.77 տոկոսի փոխարեն:

Ավանդների տոկոսադրույքները ևս բարձրացել են: Եթե հունվարին բանկերն ավանդներ էին ներգրավում միջինում 12.06 տոկոսով, ապա փետրվարին միջին տոկոսադրույքը կազմել է 13.99:

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի ռեպո գործառնությունների տոկոսադրույքները ևս փետրվարին բարձրացվել են 1 տոկոսային կետով և սահմանվել 10.50 տոկոս:

Փետրվարի վերջի դրությամբ առևտրային բանկերի տրամադրած վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2 տրլն 83 մլրդ 843 մլն դրամ: Դրանց կազմում երկարաձգված վարկերի ծավալը կազմել է 129 մլրդ 529 մլն, իսկ ժամկետնանց վարկերինը` 37 մլրդ 525 մլն դրամ:




Լրահոս