ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը Մարսելի «Օլիմպիկ»-ի դեմ խաղի 33-րդ րոպեին ազդրի հետին մկանի վնասվածք էր ստացել ու փոխարինվել: Բրազիլացին այսօր բուժզննման է ենթարկվել, որից հետո հայտնի է դարձել, որ նա շարքից դուրս է մնացել 1 ամսով:
Այսպիսով՝ Լուիսը բաց է թողնելու ապրիլի 15-ին ու 21-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայանալիք «Բարսելոնա»-ի հետ խաղերը: