«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի փոթորիկից հետո ԲՀԿ գործարար խավը թեև դուրս է եկել կուսակցությունից, բայց շարունակում է սերտորեն շփվել. Աժ նիստերի օրերին հավաքվում են խմբակցության սենյակում, բացառությամբ մեկ-երկուսի՝ Արագած Ախոյան, Ռուստամ Գասպարյան, Կարո Կարապետյան՝ Յուվեցի Կարո: Պարզ է, որ ԲՀԿ-ից դուրս գալու քայլը պայմանավորված էր իշխանությանն իրենց հավատարմությունը ցույց տալու մտադրությամբ, այժմ իշխանությունն ինքն է «լավացել» ԲՀԿ-ի հետ, ուստի թշնամանալու իմաստը չկա:
Նախկին ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանը երեկ մեզ ասաց, որ պետք չէ այլ ենթատեքստեր գտնել, վստահեցրեց, թե ինքը չի համաձայնեցնում իր անելիքները ԲՀԿ-ի հետ. «Պարզապես խմբակցության սենյակն է, բոլորս, սովորույթի համաձայն, գնում ենք»: Ի դեպ, նորից ԲՀԿ վերադառնալու մասին մեր հարցին դուրս եկածներից շատերը բացասական պատասխան տվեցին, իսկ Ռուստամ Գասպարյանը, ում եղբոր և նրա որդիների անդամության մասին վերջերս գրվեց, երեկ չէր եկել ԱԺ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։