Գազամատակարարման հարցերով զբաղվող հանձնաժողովը ծածկադմփոց է արել. Խաչատուր Քոքոբելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ելույթ ունեցավ ԱԺ գազամատակարարման հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքի մասին և նշեց, որ այն իզուր է ստեղծվել, քանի  որ  «ծածկադմփոց» է արել ամեն ինչ:

Պատգամավորը հիշեցրեց, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր բաժնեմասի քսան տոկոսի վաճառքի օրինականության հարցը, սակայն պարզել է, որ 20%-ի վաճառքը եղել է օրենքի սահմանում: Նրա խոսքով, հանձնաժողովը չի կարողացել պարզաբանել գնագոյացման հարցը, թե ինչպես է լինում, որ սահմանի վրա գազը գնվում է 189 դոլարով, իսկ «ՀայՌուսգազարդ»-ն այն հասցնում է բաժանորդներին արդեն կրկնակի թանկ գնով:

Նա նաև նշեց, որ արդիական է մնում գազի կալորիականության հարցը, որը հանձնաժողովը նույնպես չի կարողացել պարզել: Քոքոբելյանն առաջարկեց ստեղծել գազի կալորիականությունը պարզող լաբորատորիաներ և դրանով հարցը հնարավոր կլինի փակված համարել:




Լրահոս