Մեղադրանք առաջադրվեց նաև Գարեգին Չուգասզյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի նախագահ, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Նրան տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար:

Այժմ ընթացքի մեջ է Գևորգ Սաֆարյանի և Պավել Մանուկյանի հարցաքննությունը։

Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Ժիրայր Սէֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին:




Լրահոս