Քիմ և Քլոե Քարդաշյանները Գյումրիի Յոթ վերք եկեղեցի այցելելուց հետո ուղևորվել են այն վայրը, որտեղ նախկինում ապրել են նրանց հեռավոր ազգականները։
Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը հեռավոր ազգականներ ունի Գյումրիում: Նրանց ազգանունը, սակայն, Քարտաշյան է: Նշենք, որ քույրերը մի քանի ժամ առաջ են այցելել Գյումրի, հանգրվանել են «Նանե» հյուրանոցում, ապա` ուղևորվել եկեղեցի:
Այցելությունների ամբողջ ընթացքում անվտանգության աշխատակիցները ինչպես հասարակ քաղաքացիներին, այնպես էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին սկսած պապենական տանից, արգելեցին պաշտոնական նկարահանումներ անցկացնել, թերևս եկեղեցում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված:
Արման Գրիգորյան
Գյումրի
Ավելին` Armlur.am-ի տեսանյութում: