Այսօր` ապրիլի 11-ին, Թբիլիսիում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը և նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:
Պոկում վարժությունում Մարգարյանը գրանցեց 113 կգ արդյունք, հրում վարժությունում` 144 կգ արդյունք: