ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ մշակույթի նախարարությունում

«Վերածնունդ» 7-րդ միջազգային փառատոնի առիթով երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է մի շարք գործիչների: Իսկ արդեն երեկոյան՝ հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցի ժամերին, նախարարությունից հայտնեցին, թե նախարարը երկրում չէ: Ըստ ամենայնի, Հասմիկ Պողոսյանը «փախավ», որպեսզի չընդուներ Քիմ Քարդաշյանին կամ դիմավորեր: Բայց մինչեւ ե՞րբ պետք է նրանք փախած մնան:

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Անձը պետռեգիստրում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր եւ ցանկանում է իրականացնել ավտոմեքենաների որոշ մասերի ներմուծում եւ իրացում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ԱՁ-ն եւ որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի ամեն ամիս:

Գոռ Պետրոսյան (40 տարեկան, իրավագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհատ ձեռնարկատիրոջ կողմից ավտոմեքենաների որոշ մասերի իրացման մասով հարկային պարտավորությունները վճարում են սահմանված կարգով՝
1) «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին բավարարելու եւ սահմանված ժամկետում շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած լինելու դեպքում անհատ ձեռնարկատերը կհամարվի շրջանառության հարկ վճարող եւ այդ օրենքով սահմանված կարգով կհաշվարկի ու կվճարի շրջանառության հարկ:
2) Ըստ «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի՝ միասնական հայտարարություն ներկայացնելու կամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին չբավարարելու կամ օրենքով սահմանված ժամկետում շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացնելու դեպքերում անհատ ձեռնարկատերը կհամարվի ԱԱՀ վճարող, որի դեպքում պետք է հաշվարկվի ու վճարվի ԱԱՀ եւ եկամտային հարկ:
Շրջանառության հարկ վճարող համարվող ԱՁ-ը, ըստ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի, հաշվարկվում եւ վճարվում է եկամտային հարկ ամսական 5000 դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ):
ԱՁ-ի կողմից ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ռեժիմով ավտոմեքենաների մասերի ներմուծման մասով ԱԱՀ գանձվում է մաքսային մարմինների կողմից «Մաքսային կարգավորման մասին» եւ «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով: Իսկ ԵՏՄ անդամ պետություններից ավտոմեքենաների մասերի ներմուծման դեպքում ԱԱՀ վճարվում է ԱՁ-ի հաշվառման վայրի հարկային մարմին` «ՀՀ եւ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» եւ «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ոչ ռուսական ավտոմեքենաների ներկրման համար քաղաքացիները պետք է մաքսատուրք վճարեն, ինչի հետեւանքով ՌԴ-ից ներմուծվող ավտոմեքենաների թվի աճ է գրանցվել՝ օրական գրեթե 35-40 ավտոմեքենա, նախորդ տարիների՝ ամսական 100-200-ի փոխարեն:

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Ազատամարտիկ եմ, ԵԿՄ անդամ, 2-րդ կարգի հաշմանդամ: Վերջերս նաեւ սրտի հիվանդության պատճառով վիրահատվեցի, սակայն իմ էպիկրիզի օրիգինալ տարբերակը կորցրել եմ: Թոշակի պետք է անցնեմ, եւ ինձ անհրաժեշտ է իմ էպիկրիզի օրիգինալ տարբերակը: Խնդրում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել այն:

Սասուն Պետրոսյան (63 տարեկան, իրավագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին իր հիվանդանոցային բուժօգնության մասին տեղեկատվությունը ստանում է բժշկական կազմակերպությունից դուրս գրման օրը՝ էպիկրիզի ձեւով: Կրկին այն ստանալու համար քաղաքացի Սասուն Պետրոսյանը սահմանված կարգով կարող է գրավոր դիմել բժշկական կազմակերպության տնօրինությանը, որտեղ իրականացվել է քաղաքացու հիվանդանոցային բուժօգնությունը: Եթե հիվանդանոցային դեպքը վաղեմություն չունի եւ չի արխիվացվել, ապա էպիկրիզի բնօրինակը կտրամադրվի:

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ դեպքերում մեր քաղաքացիները հենց իրենց անուշադրության հետեւանքով են հայտնվում նման իրավիճակում: Մեզ մնում է հուսալ, որ քաղաքացուն ավելորդ թղթաբանության հետեւից չեն գցի, եւ նա հեշտությամբ՝ առանց որեւէ գումարային խնդրի, կստանա իր էպիկրիզի կրկնօրինակը:




Լրահոս