Էբոլան նահանջում է. Սիերա Լեոնեում այսօր բացվում են դպրոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիերա Լեոնեում դպրոցներն այսօր կվերսկսեն աշխատանքները ավելի քան 8 ամիս փակված լինելուց հետո: Անցած տարվա հուլիս ամսին դրանք փակվել էին էբոլա տենդի համաճարակի պատճառով:

Արևմտյան Աֆրիկայի մյուս պետություններում՝ Գվինեայում ու Լիբերիայում, որոնք ևս տուժել են համաճարակից, դպրոցները բացվել էին տարեսկզբին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մինչ օրս Էբոլայի հետ կապված իրավիճակն արտակարգ է համարում:

Վերջին տվյալների համաձայն՝ Գվինեայում ու Սիերա Լեոնեում 1 շաբաթվա ընթացքում գրանցվել է հիվանդության 30 նոր դեպքեր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների համաձայն՝ Էբոլա համաճարակի բռնկման պատճառով մահացել է շուրջ 10 600 մարդ:




Լրահոս