Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ ինքը զենք և զինամթերք է թողնում Ա. Մանուկյան փողոցում գտնվող ակումբի մոտ՝ մեծ ծառի տակ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, “ՏՕԶ” հրացանի 5,6 մմ տրամաչափ 5 փամփուշտ, “ԱԿ-74” ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 2 պայթուցիչ, “Ֆ-1” տիպի 2 նռնակ և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: