“Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Դուք առաքյալներ եք կրթության ոլորտում, ովքեր կարողանում են, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից, սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները: Դուք եք նաև ժամանակի պահանջ դարձած կրթական բարեփոխումների հիմնական աջակիցը, իրականացնողն ու հաջողության իրական պատասխանատուն:
Հայ մարդը դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ նաև Արցախի, Ջավախքի և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս ստանձնել են հայապահպանության կարևորագույն գործը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ:
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ”: