Ուրբաթը մեքենա վարելու ամենավտանգավոր օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկացի փորձագետները եկել են այն եզրակացության, որ մեքենա վարելու ամենավտանգավոր օրը ուրբաթն ,- գրում  է Rosbalt.ru-ն:
“Ուրբաթ մարդիկ մտածում են առաջիկա հանգստյան օրերի մասին, պլաններ կազմում և առավելապես քիչ են հետևում ճանապարհին,- նշում են ապահովագրական ընկերությունները:- Ամենաշատ պատահարները գրանցվում են պիկ ժամերին: Առավել տարածված վթարը առջևից ընթացող մեքենային բախվելն է”:
Մասնագետները վարորդներին կոչ են արել մեքենաների միջև պահպանել 3-4 վայրկյանի հեռավորություն, իսկ թաց ճանապարհին՝ կրկնակի մեծ: Բացի այդ, փորձագետների խոսքով՝ վարորդները երբեք չպետք է ղեկին օգտվեն բջջային հեռախոսներից:
Երկրորդ առավել վտանգավոր օր է համարվել չորեքշաբթին: Այդ օրը երկրում գրանցվում է 4200 վթար: Վարկանիշի երրորդ տեղում հինգշաբթին է, այնուհետև՝ երկուշաբթին և երեքշաբթին:




Լրահոս