Ցույց-երթ Վալենսիայում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երթ կանցկացվի.

«Հարգելի հայրենակիցներ.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ սույն թվականի ապրիլի 24-ին, ժամը 18:00 ցույց-երթ տեղի կունենա Վալենսիայում, որը կսկսվի Սան Ագուստին հրապարակից (Plaza San Agustín) և կհասնի մինչև Վիրխեն հրապարակը (Plaza de la Virgen): Այնտեղից ավտոերթ կկատարվի դեպի Միսլատա, որտեղ ծաղկեփունջ կզետեղվի և կխնկարկվի ցեղասպանության զոհերը հավերժացնող «Կենաց Խաչ» հուշարձանին:

Խնդրվում է ակտիվ մասնակցություն և միասնականություն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ցույց տանք հանրությանը վալենսահայության ուժը:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»,-ասված է երթը նախաձեռնողների տարածած հայտարարության մեջ:




Լրահոս