Գոմեշի մսի գործով կալանավորվել է Կապանի մսի կոմբինատի տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բանակին մատակարարված մսի մեջ գոմեշի մսի առկայության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանը:  Նրան անցած ամիս մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով` խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով: Օհանջյանյանն արդեն կալանավորված է:
Այս մասին “Ազատություն” ռադիոկայանին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նշենք, որ Ալբերտ Օհանջանյանը Կապանի մսի կոմբինատի տնօրենն է:




Լրահոս