Հոկտեմբերի 7-ին “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնում դիմում էր ստացվել, որ Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթի մի ուղեւոր իրեն օդանավակայան տեղափոխած անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում է թողել 2 ուղեբեռ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ուղեւորին “Զվարթնոց” օդանավակայան տեղափոխած “ՎԱԶ-21010” մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 21-ամյա Սիփան Ն.-ն:
Պարզվել է, որ վարորդը օդանավակայանում օգտվելով ուղեւորի անուշադրությունից՝ գաղտնի հափշտակել է 2 ճամպրուկ եւ յուրացրել պարունակությունը՝ նոր եւ օգտագործված հագուստներ, հուշանվերներ:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: