Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «1915» ֆիլմի պրեմիերան: Այն արդեն ցուցադրվել է ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում և Մոսկվայում: Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը Կարին Հովհաննիսյանն է, գլխավոր դերակատարուհին` Անժելա Սարաֆյանը, իսկ երաժշտության հեղինակը` Սերժ Թանկյանը:
Ֆիլմը ստեղծվել է ռեժիսոր Ալեք Մուհիբյանի հետ, իսկ նկարահանումը կատարվել է Լոս Անջելեսում՝ 20 օրում։ Ֆիլմը ժխտման մասին է, այն մասին, թե ինչպես ենք փորձում անցյալից փախչել։