Փյունիկի ղեկավարական կազմում տեղի է ունեցել փոփոխություն։ Ակումբի գործադիր տնօրեն է նշանակվել Վարդան Մինասյանը։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Կարեն Հարությունյանն ընտրվել է Փյունիկի փոխնախագահ։
Այս առիթով երկուշաբթի օրը՝ ժ.15:00-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա մամուլի ասուլիս։