Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանն ինքնակամ հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նա “Ֆեյսբուք”-ի իր պատին գրել է, որ վերջապես ազատվել է այդ գերեզմանոցից: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր գրառումը, Պեպանյանը նշել է. “Դե որովհետև էնտեղ նախարարություն իրականում գոյություն չունի, էնտեղ գերեզմանոց է, բայց ի տարբերություն դրա` հարգանքի ոչ արժանի: Ես շատ վաղուց փորձում էի դուրս գալ աշխատանքից: Անընդհատ հետաձգում էի` կարծելով, թե նախարարությունում կադրային փոփոխություն կլինի: Նախարարը կործանել է նախարարությունը”: Պեպանյանն այսքանից հետո պատրաստվում է բացել հիմնադրամ, ապա ստեղծել քաղաքագետների գործունեության կենտրոն և զբաղվել սիրած գործով:
Ժողովուրդ. Բնապահպանության նախարարը կործանել է նախարարությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ