«Ես ցանկանում եմ, ուզում եմ ստեղծեմ կուսակցություն, որը կլինի գործարարների կուսակցություն»:
Իբր Հայաստանի քաղաքական դաշտում գոյություն ունեցող 7 տասնյակից ավելի կուսակցությունները քիչ էին, հիմա էլ Լավանդայի Արայիկն է կուսակցական բոս դառնալու խնդիր դրել իր առջեւ: Սովորաբար ԱԺ ընտրություններից առաջ են կուսակցություն հիմնում, որ ընտրություններին մասնակցեն: Բայց Հայրապետյանի քայլերը հուշում են, որ նա նախագահական ընտրությունների է պատրաստվում: Հետաքրքիր մրցակից է Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ ժամանակին ԱԺ-ում կար «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում» խմբակցություն. ո՞ւր են դրա անդամները: Գործարարների վերջը լավ չեղավ: