ՄԵՐԿՈՒԹՅԱՆ «ԽԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած սկանդալային երեկույթը արքայազն Հարրիին ավելի մեծ ճանաչում բերեց: Մեծ Բրիտանիայում նրան մեղադրեցին այն բանի համար, որ նա խայտառակել է հայրենիքն ու  թագավորական ընտանիքը: Այդ չարաբաստիկ երեկույթի լուսանկարները, որտեղ Հարրին մերկացել էր, թանկ «նստեցին» նրա հեղինակության վրա: Շատերն էին մեղադրում արքայազնին ոչ հարգալից պահվածք ցուցաբերելու համար, բայց բրիտանական հայտնի «Tatler» ամսագիրը բոլորովին այլ մոտեցում ցուցաբերեց: Ամսագրի այս ամսվա շապիկին արքայազն Հարրին է. նրան համարել են «Տարվա մարդ»: Ի դեպ, պարբերականի պատմության վերջին 20 տարիների ընթացքում Հարրին առաջին տղամարդն է, որ հայտնվել է շապիկին: Արական սեռի մյուս ներկայացուցիչը, որը 1992թ. հայտնվել է «Tatler»-ի շապիկին, Հարրիի հայրն է` արքայազն Չարլզը:




Լրահոս